Անկախության վերականգման 100-ամյակին նվիրված մեդալ, որի վրա դրոշմված է մեջբերում արքեպիսկոպոս Յուզեֆ Թեոդորովիչի խոսքից
27.05.2018.
Medal_100
2018 թվականի մայիսի 8-ին Նախարարների խորհրդի որոշմամբ` անկախության 100-ամյակը նշելու և Լեհաստանի պետականության վերածննդի հիշատակման համար ստեղծվել է լեհական հուշամեդալ` Անկախության վերականգնման 100-ամյակին նվիրված մեդալ: Medal 100-lecia Odzyskania Niepodleg³o¶ci. 
Հուշամեդալը հանդիսանում է 80 x 80 մմ չափսերով մետաղյա, արծաթեպատ ուղղանկյունաձև մեդալ, որի դիմացի կողմում (ավերս) պատկերված է սպիտակ արծիվ՝ թագը գլխին, որը թեքված է աջ, բացված թևերով, կտուցով և ճիրաններով, որի շուրջ պատկերված են Վոյչեխ Կորֆանտիի, Իգնացի Յան Պադերևսկու, Վինսենտ Վիտոսի, Յուզեֆ Պիլսուդսկու, Ռոման Դմովսկու, Իգնացի Դաշինսկու և Յուզեֆ Հալլերի պատկերները, իսկ ներքևի ձախ մասում արձանագրություն՝ Անկախության վերականգման 100-ամյակ: Հակառակ կողմում (ռեվերս), վերևում գտնվում է մեջբերում Լվովի հայ կաթողիկե եկեղեցու արքեպիսկոպոս Յուզեֆ Թեոդորովիչի „ O mi³o¶ci Ojczyzny” քարոզից.  Józefa Teodorowicza: «ԱՅՆ ԻՆՉ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՆ ՍԵՐՈւՆԴՆԵՐԸ , ԻՆՉՈՒ՞ ՉՊԵՏՔ Է ԴՈՒՔ ՆՈՒՅՆՊԵՍ ԴԱ ԿԱՐՈՂԱՆԱՔ», իսկ ստորին մասում՜՝ լեհական լեգիոնների պատկերը:
Հուշամեդալը հանձնելու է Նախարարների խորհրդի նախագահը կամ նրա կողմից լիազորված անձը:
Հիշեցնենք, որ արքեպիսկոպոս Յուզեֆ Թեոդորովիչը մեծ ներդրում է ունեցել Լեհաստանի անկախության վերականգման գործում և, որպես արժանի անձի, նրան է հանձնվել 1919 թ. փետրվարի 9-ին Վարշավայում Սուրբ Հովհաննեսի տաճարում Օրենսդիր Սեյմի բացմանը նվիրված քարոզչության արտասանումը: kazania na otwarcie Sejmu Ustawodawczego .