• Polski
  • English

Józef Teodorowicz

Advertisement

Wiki.Ormianie

Advertisement

Awedis

Advertisement

Ormiańska Polska

Advertisement

Ormiańska Warszawa

Advertisement

Z przeszłości Armenii

Advertisement
Advertisement

Wartanidzi. Tom 1

Advertisement

Wartanidzi. Tom 2

Advertisement

Ormianie polscy w opisach i obrazach

Advertisement
Սկիզբ
Արվեստի միջազգային փառատոն Հայաստանում Drukuj
15.07.2019.
Հայաստանում, Արագածից ոչ հեռու գտնվող Տեղեր գյուղում հունիսի 17-ից մինչ հուլիսի 1-ը անցկացվեց Արվեստի միջազգային փառատոն: Փառատոնին մասնակցում էին նկարիչներ Հայաստանից, Վրաստանից, Կանադայից, Լիտվայից, Լեհաստանից և Ռուսաստանից: Փառատոնն անցկացվում էր Հայաստանի նկարիչների միության հովանու ներքո, իսկ կազմակերպիչներն էին Գդանսկի հայ համայնքը և Տեղերի բրուտագործական կենտրոնը: Միջոցառման նախաձեռնողը Լեհաստանի Գդանսկ քաղաքի հայ համայնքի նախագահ, ճանաչված գեղանկարիչ Գագիկ Պարսամյանն էր, իսկ Հայաստանում նրան օգնում էր իր եղբայր Ալբերտը, որը գեղարվեստական գործունեության համար հատկացրել էր իր Բրուտագործական կենտրոնը Տեղերում:
Նկարիչներին տեղ էր հատկացվել նախալեռնային բնության գրկում, նրանք նաև հնարավորություն ունեցան այցելելու Հայաստանի դարավոր մշակույթի ամենահետաքրքիր կոթողները: Անկասկած, ստացված տպավորությունները ազդեցություն թողեցին Տեղերում ծնվող ստեղծագործությունների վրա, իսկ մասնակիցներից յուրաքանչյուրը ցուցադրեց իր ուրույն ոճը: Արդյունքները ներկայացվեցին ցուցահանդեսին, որի բացմանը ներկա էին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Աշտարակի քաղաքապետը: Մշակույթի գծով փոխնախարարը հույս հայտնեց, որ Արվեստի միջազգային փառատոնը կլինի շարունակական և կդառնա ավանդույթ:
Այդ գեղարվեստական հանդիպումը երկար ժամանակ կպահպանվի կազմակերպիչների, մասնակիցների և տեղացիների հիշողության մեջ: Որպես միջոցառման շարունակություն տեղի ունեցավ հերթական ցուցահանդեսը, որի վերնիսաժը կայացավ հուլիսի 13-ին Գդանսկի հայ համայնքի գրասենյակում: Մանրամասները՝ Գդանսկի հայ համայնքի ֆեյսբուքյան էջում:  FB Związku Ormiańskiego w Gdańsku.
red 
Tegher_plener
 
« poprzedni artykuł   następny artykuł »
© Fundacja Kultury i Dziedzictwa Ormian Polskich 2019
Zrealizowano dzięki dotacji Ministra Spraw Wewnętrznych i Administracji