21.12.2018. |
Լույս է տեսել «Ավետիսի» 37-րդ՝ ձմեռային համարը: Խմբագրի սյունակում կարդում ենք.
«Տարվույս վերջին եռամսյակը մեր երկրում անցավ անկախության հարյուրամյակին նվիրված տոնակատարությունների ներքո: Լեհահայերը, միշտ հավատարիմ իրենց երկրորդ հայրենիքին, նշեցին այս հոբելյանը Սուրբ Պատարագով և մի շարք միջոցառումներով: Սակայն նույն այդ եռամսյակում ունեցել ենք նաև այլ հոբելյաններ: Դեկտեմբերի սկզբին Լեհաստանի հայ համայնքի ականավոր գործիչ` արքեպիսկոպոս Յուզեֆ Թեոդորովիչի մահվան 80 տարելից էր: Անկասկած, նա լեհահայերից ամենից շատն է իր գործունեությունը ծառայեցրել ի շահ Լեհաստանի, ինչպես անկախության վերահաստատումից առաջ, այնպես էլ նախապատերազմյան քսանամյակի ընթաքում: Յուզեֆ Թեոդորովիչը վարում էր ակտիվ քաղաքական, հասարակական և վարդապետական գործունեություն: Անշուշտ, Լեհաստանում յուրաքանչյուր հայ պետք է ծանոթ լինի արքեպիսկոպոս Յուզեֆ Թեոդորովիչի անձին և գործին: Հաջորդ տարելիցը ողբերգական է. 30 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի հետևանքները զգալի են մինչ օրս: Այնուամենայնիվ, չնայած ավերածություններին, որոնցից երկիրը երկար տարիներ ոտքի է կանգնում և որոնց հետևանքները հետագայում պատերազմի և էներգետիկ ճգնաժամի հետևանքով է՛լ ավելի բարդացան, Հայաստանը դանդաղորեն ոտքի է կանգնում:
Այս տարի նոր հույս ծնվեց Հայաստանի համար` մեծ սոցիալական շարժում, որը տապալեց գործող իշխանությանը, վարչապետի պաշտոնում ներկայացրեց իր թեկնածուին և դեկտեմբերին կայացած ընտրություններում ընտրեց խորհրդարանի նոր ներկայացուցիչներ: Այս խաղաղ հեղափոխության հետ Հայաստանի բնակչությունը մեծ հույսեր է կապում՝ նոր, ավելի լավ ապագայի, համատարած կոռուպցիայի դեմ պայքարի և բարդ տնտեսական իրավիճակից դուրս գալու: Լեհահայերը նույնպես հետևում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և հուսով են, որ դրանց շնորհիվ երկրում իրավիճակը իրապես կփոխվի»:
Հրավիրում ենք ընթերցելու։
«Ավետիսի» 37-րդ համարը կարելի է նաև ներբեռնել: www.awedis.ormianie.pl .
|