• Polski
  • English

Józef Teodorowicz

Advertisement

Wiki.Ormianie

Advertisement

Awedis

Advertisement

Ormiańska Polska

Advertisement

Ormiańska Warszawa

Advertisement

Z przeszłości Armenii

Advertisement
Advertisement

Wartanidzi. Tom 1

Advertisement

Wartanidzi. Tom 2

Advertisement

Ormianie polscy w opisach i obrazach

Advertisement
Սկիզբ arrow Հիմնադրամի մասին
Հիմնարկութեան մասին Drukuj
Լեհահայոց Մշակոյթի և Ժառանգութեան հիմնարկութեան հիմնադիրը Լեհաստանի հայ կաթողիկե դավանութեան հաւատացեալների օրդինարիուսն է: Ներկայումս այդ պաշտօնը զբաղեցնում է Նորին Սրբազնութիւն կարդինալ Կաժիմիեժ Նիչը:

Մեր հետաքրքրութեան առարկան հայագիտական նիւթերն են, որոնք առնչվում են լեհահայոց պատմութեանը

  • hնատիպ գրքեր
  • ձեռագրեր
  • լուսանկարներ
  • եկեղեցական հանդերձ
  • եկեղեցական սպասք
  • նկարներ
  • սարքաւորումներ եւ յուշաիրեր

Լեհահայոց հետ առնչվող հայագիտական իրերը`
• վերականգնում ենք
• քարտագրում ենք
• թվայնացնում ենք լուսանկարներ եւ փաստաթղթեր
• նոյնականացնում ենք հին լուսանկարներ
• հաւաքագրում ենք
• ընդունում ենք որպես աւանդ
• արդեն տնօրինում ենք աւելի քան 2000 իր ( հնատիպ գրքեր, ձեռագրեր, եկեղեցական հանդերձ եւ եկեղեցական սպասք, նկարներ)
• գնում ենք
• ընդունում ենք որպես նուէր

Դրամական նուիրատուութիւնները կարելի է փոխանցել հետեւեալ հաշուեհամարին; PL 45 2130 0004 2001 0367 3696 0001 (Volkswagen Bank Direct, SWIFT: VOWAPLP1)

Լեհահայոց Մշակոյթի և Ժառանգութեան հիմնարկութիւնը ստեղծուել է 2006 թ. ապրիլ 7-ին Լեհաստանի կաթողիկե եկեղեցու հայ դավանութեան օրդինարիուս, Լեհաստանի Պրիմաս կարդինալ Յոզեֆ Գլեմպի որոշման համաձայն:

Հիմնարկութեան առանցքային գաղափարն այն է, որ հայերը կազմել են եւ կկազմեն Լեհաստանի պատմութեան ու մշակոյթի կարեւոր մասը:

Մեր հետաքրքրութեան առարկա են հանդիսանում հայագիտական նիւթերը, որոնք առնչվում են լեհահայոց պատմութեանը` հնատիպ գրքեր,ձեռագրեր,լուսանկարներ, եկեղեցական հանդերձ, նկարներ, եկեղեցական սպասք, սարքաւորումներ եւ հուշաիրեր: Լեհահայոց հետ առնչուող հայագիտական իրերը վերականգնում ենք, քարտագրում, թվայնացնում լուսանկարներն ու փաստաթղթերը,նոյնականացնում ենք հին լուսանկարներ, նաև հաւաքագրում ենք, այսինքն` ընդունում ենք որպես աւանդ, ինչպես նաև նախատեսում ենք գնել:

Մեր հաւաքածոն ներառում է աւելի քան 1700 իր, այդ թվում `1387 գիրք եւ ձեռագիր` հրատարակուած մինչեւ 1945 թ.:Բաղկացած է հնատիպ գրքերից, գրքերից`հրատարակուած 1800 թ. հետո, ձեռագիր նիւթերից, ամսագրերից, փաստաթղթերից եւ լուսանկարներից: Առանձին իրերի վիճակը խիստ տարբեր է` շատ լաւից մինչև շատ վատ:

Հնատիպ գրքերի հավաքածուն ներառում է`
• 16-րդ դարի 20 հատոր գիրք
• 17-րդ դարի 90 հատոր գիրք
• 39 վնասուած հատոր` առանց տիտղոսաթերթի, որոնք պահանջում են մատենագիտական ուսումնասիրութիւն:

Ձեռագրերը գլխաւորապէս եկեղեցական կառոյցներից են, մասնաւորապէս Արեւելեան Կրեսների հայկական ծխական մի շարք համայնքների դիւանատների գործունեութեան թղթաբանութիւն` սկսած 18-րդ դարից մինչեւ 20-րդ դար: Այն ներառում է ծխական մատեաններ` (ծննդեան, մկրտութեան, ամուսնութեան եւ մահուան) Ստանիսլաւից, Լիսցայից, Լվովից, Կուտիից, Կոլոմիայից, Սնեատինից, Տիշմենիցայից եւ Հորոդենկայից: Ծխական ամենահին մատեանը (ծննդեան) Ստանիսլաւից է` ամենավաղ գրութեամբ, որը թուագրվում է 1703 թ.: Ծխական նոյն համայնքներից, նաեւ Չեռնովեցից նոյնպէսպահպանւել են մատեաններ, ինչպես օրինակ`արձանագրութիւնների գրառման, գալիք միջոցառումների, սբ. Պատարագների մատուցման պատվերների գրանցման գիրքը եւ այլն:

Սոյն հաւաքածոն շատ հետաքրքիր նիւթ է կենսագրական բնոյթի, ծագումնաբանական եւ ժողովրդագրական ուսումնասիրութիւնների համար: Հայալեզու գրքերի եւ ձեռագրերի հաւաքածոն ներառում է 204 կտոր գիրք եւ ձեռագիր` հրատարակուած մինչև 1945 թ.: Ձեռագրերի մեջ գերակշռում են յատկապէս պաշտամունքային բնոյթի գրքեր` Պատարագամատոյցներ, Աւետարաններ, Սաղոսարաններ, Տօնացոյցներ եւ Հոգեհանգստեան պաշտօններ:

Փաստաթղթերի յաւաքածոն ներառում է 465 թղթապանակ տարբեր բնոյթի չկարգավորուած փաստաթղթեր: Դրանց թվում հայ արքեպիսկոպոս Յոզեֆ Թէոֆիլ Թէոդորովիչի թողած հարուստ ժառանգութիւնն է: Այն բաղկացած է ձեռագիր քարոզներից, տպագրուած աշխատանքների էսքիզներից եւ նշումներից, յօդուածների հատուածներից, անձնական և պաշտօնական բնոյթի (այդ թուում Վարշավայի նուիրակութեան) թղթակցութիւնից, արքեպիսկոպոսի գործունէութեանը վերաբերող մամուլի կտրածոներից:

Հաւաքածոն ներառում է, ի թիվս այլի, փաստաթղթեր` մինչպատերազմեան գոյքի, այցեքարտերի եւ հայկական պարահանդէսների հրաւիրատոմսերի, Գալիցիայի ընտրութիւնների հետ կապուած նիւթեր, Ստանիսլաւից դատական արձանագրութիւնների քաղուածքներ, դեղատան գոյքացուցակ եւ այլն: Այսպիսով գործ ունենք տարաբնոյթ փաստաթղթերի հետ, որոնք կարիք ունեն կանոնակարգման, անվտանգութեան երաշխաւորման եւ մշակման:

Անկասկած, հաւաքածոի ամենաարժէքաւոր նիւթը մագաղաթե փաստաթուղթն է, որտեղ Լեհաստանի արքա Վլադիսլաւ Յագելլոն 1388 թ. հաստատում է դեռևս 1367 թ. Լվովում Կաժիմիեժ Մեծի կողմից հայ արքեպիսկոպոս Գրիգորին Լվովում եպիսկոպոսութիւն հաստատելու իրավունքը: Ջանք ենք գործադրում ձեռք բերելու Սկեւռայի 12-րդ դարի Աւետարանի նոյնահանութիւնը:

www.dziedzictwo.ormianie.pl կայքը ֆինանսաւորվում է Ներքին գործերի եւ վարչարարութեան նախարարութեան կողմից տրամադրուած դրամաշնորհի միջոցներով:
 
© Fundacja Kultury i Dziedzictwa Ormian Polskich 2019
Zrealizowano dzięki dotacji Ministra Spraw Wewnętrznych i Administracji