• Polski
  • English

Józef Teodorowicz

Advertisement

Wiki.Ormianie

Advertisement

Awedis

Advertisement

Ormiańska Polska

Advertisement

Ormiańska Warszawa

Advertisement

Z przeszłości Armenii

Advertisement
Advertisement

Wartanidzi. Tom 1

Advertisement

Wartanidzi. Tom 2

Advertisement

Ormianie polscy w opisach i obrazach

Advertisement
Սկիզբ
Ավետիսի 36-րդ համարը Drukuj
05.10.2018.
36_AwedisԼույս է տեսել «Ավետիսի» երեսունվեցերորդ, աշնանային համարը: Խմբագրական խոսքում կարդում ենք.
«Որտեղ հայերն են, այնտեղ՝  խաչքարեր»: Առանց այդ քարե խաչերի, այլ կլիներ Հայաստանը, ինչպես նաև ողջ հայկական Սփյուռքը: Քարե խաչ, սակայն կենդանի, ծաղկուն, ինչպես ծաղկում է հայկական ավանդույթը և մշակույթը շատ երկրներում, այնպես էլ Լեհաստանում: Սեփական յուրահատուկ մշակույթն ու ինքնությունը զարգացնելը, բարեբախտաբար, ժամանակակից ժողովրդավարական երկրներում ազգային փոքրամասնությունների իրավունքներից մեկն է: Սակայն միշտ չի այդպես եղել: Լեհաստանի հայերի դեպքում  Հայ կաթողիկե եկեղեցու հանդեպ դժկամությունը առավելագույնս արտացոլվել է ԼԺՀ-ի ժամանակ: Հաշվի առնելով այս տխուր անցյալը, պետք է ուրախ լինենք, որ այժմ ոչինչ չի խանգարում կազմակերպելու այնպիսի միջոցառումներ, ինչպես օրինակ՝ ամենամյա Հայկական օրերն են, կամ իշխանությունները չեն խոչընդոտում Լեհաստանի քաղաքների ցուցադրական վայրերում կրոնական խորհրդանիշ հանդիսացող արձանների կանգնեցմանը։
«Ավետիսի» այս համարում տեղափոխվում ենք անցյալ: Ներկայացնում ենք մի քանի հարցազրույցներ և հուշ-հոդվածներ: Որոշները հեռավոր 20-րդ դարասկզբի մասին են, որոշները՝ ներկա խնդիրների, ինչպիսին է այս տարվա մայիսին Հայաստանում տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունը, որը հանգեցրեց իշխանափոխության: Հուսով ենք, որ այս հոդվածները կհետաքրքրեն բոլոր նրանց, ովքեր ծանոթ են Լեհաստանի և աշխարհի հայերի բարդ ճակատագրին:
Հրավիրում ենք ընթերցանության: «Ավետիսի» երեսունվեցերորդ համարը հասանելի է նաև մեր կայքում: www.awedis.ormianie.pl .
 
« poprzedni artykuł   następny artykuł »
© Fundacja Kultury i Dziedzictwa Ormian Polskich 2019
Zrealizowano dzięki dotacji Ministra Spraw Wewnętrznych i Administracji