• Polski
  • English

Józef Teodorowicz

Advertisement

Wiki.Ormianie

Advertisement

Awedis

Advertisement

Ormiańska Polska

Advertisement

Ormiańska Warszawa

Advertisement

Z przeszłości Armenii

Advertisement
Advertisement

Wartanidzi. Tom 1

Advertisement

Wartanidzi. Tom 2

Advertisement

Ormianie polscy w opisach i obrazach

Advertisement
Սկիզբ arrow Ներկայումս arrow "Ավետիսի" 38-րդ համարը
"Ավետիսի" 38-րդ համարը Drukuj
15.04.2019.
Լույս է տեսել «Ավետիսի» երեսունութերորդ՝ գարնանային համարը: Խմբագրական խոսքում կարդում ենք.
Ապրում ենք դեռ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններով, երբ Լեհաստանը և Հայաստանը հառնեցին քաղաքական անգոյությունից (Հայաստանի Առաջին Հանրապետությունն ընդամենը 2 տարի ժամանակով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետությունը՝ 20 տարով): Այդ դինամիկ ամիսների և տարիների ընթացքում` լի հետպատերազմյա քաոսով, իսկ Լեհաստանի և Հայաստանի դեպքում` անգամ շարունակվող պատերազմներով, այս երկու ժողովուրդները, ինչպես և շատ ուրիշները, պայքարեցին ազատության և ինքնորոշման իրավունքի համար: 1919 թ. սկզբին շատ երկրների սահմաններ դեռևս փոփոխական և անորոշ էին: Առաջ էին գալիս հեղափոխական շարժումներ, իսկ ամբողջ աշխարհի հայացքներն ուղղված էին Փարիզի կողմը, որտեղ սկսվել էր խաղաղության կոնֆերանսը:
Ահա այսպիսի պայմաններում էր, որ առաջին լեհական Սեյմը սկսեց իր քննարկումներն՝ ուղղված Սահմանադրության ընդունմանը: Բոլորի համար ակնհայտ էր, որ Սեյմի քննարկումները պետք է նախորդել հանդիսավոր պատարագով և նույնքան հանդիսավոր քարոզով՝ հնչեցված ամենահայտնի և հարգարժան քարոզիչներից մեկի կողմից: Ընտրվեց ամբողջ Լեհաստանում հայտնի հոգևոր հովիվ, քաղաքական և հասարակական գործիչ, հայոց արքեպիսկոպոս Յուզեֆ Թեոդորովիչը: Անկասկած, արքեպիսկոպոսն ընդունեց առաջարկը, որի շնորհիվ ընդմիշտ գրվեց Լեհաստանի պատմության մեջ: Իսկ մենք դրա շնորհիվ այս տարի կարող ենք նշել Սեյմում նրա քարոզի 100-ամյակը և վայելել այդ կարևոր իրադարձության հիշատակման արարողությունը Վարշավայի Մայր Տաճարում: Անկախության վերականգնման գործում արքեպիսկոպոս Թեոդորովիչի հիշատակի վերականգնումը Լեհաստանի հայկական շրջանակների կարևորագույն խնդիրներից մեկն է:
Հրավիրում ենք ընթերցանության: «Ավետիսի» երեսունութերորդ համարը հասանելի է նաև www.awedis.ormianie.pl կայքում:
 
« poprzedni artykuł   następny artykuł »
© Fundacja Kultury i Dziedzictwa Ormian Polskich 2019
Zrealizowano dzięki dotacji Ministra Spraw Wewnętrznych i Administracji